Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Ասում են

Ասում են
07.04.2022 | 07:32

Դիմադրությունը պետք է դառնա բոլորիս պայքարը՝ ուղղված արտաքին աշխարհաքաղաքական սպառնալիքների դեմ, միաժամանակ՝ օրվա իշխանական ռեժիմի կողմից անսահման զիջողականության, ազգային շահերի ստորադասման, հայ ժողովրդի հայրենազրկման գնով իրենց իշխանությունը պահպանելու հետևողական գործողությունների դեմ։


Ավելի քան վստահ եմ՝ միասնաբար հաջողելու ենք։ Չկա այլընտրանք․ մեր ազգի հինգ հազար տարվա պատմությունը շարունակվելու է, այն հավերժ է և չի ավարտվելու այս վտանգաշատ հանգրվանում։


Դիմադրության հաջողությունն է նաև այն բանալին, որ նորից դուռ կբացի դեպի խաղաղ և կայուն զարգանալու, սեփական հայրենիքում ամեն հաջորդ օրն ավելի լավ ապրելու երկարաժամկետ փուլ։


Թադևոս Ավետիսյան

Դիտվել է՝ 36513

Մեկնաբանություններ